ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.03.2019 | 00:01

Չարաչք մարդու հետ հաց մի՛ կեր և մի՛ ցանկացիր նրա կերակուրը, քանզի նա ուտում և խմում է այնպես, ինչպես մեկը մազ կուլ տար։ Նրան մի՛ ընդունիր քո տունը և քո հացը մի՛ կեր նրա հետ, քանի որ նա նողկանք կպատճառի քեզ և կապականի քո բարի խոսքերը։ Ամենևին բան մի՛ ասա անզգամի ականջին, որ նա չանարգի քո իմաստուն խոսքերը։


Առակներ 23. 6-9

Դիտվել է՝ 2498

Մեկնաբանություններ